Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ջո Բայդեն. Եթե ընտրություններում հաղթեմ ես, Թրամփին Սպիտակ տնից դուրս կբերեն զինվորականները

Ջո Բայդեն. Եթե ընտրություններում հաղթեմ ես, Թրամփին Սպիտակ տնից դուրս կբերեն զինվորականները
12.06.2020 | 14:21

ԱՄՆ նախագահի թեկնածու, դեմոկրատ Ջո Բայդենը միանգամայն վստահ է, որ նոյեմբերի ընտրություններում իր հաղթանակի դեպքում Թրամփին Սպիտակ տնից դուրս կբերեն զինվորականները:

Ինչպես նշում է The Hill-ը, Բայդենը ի պատասխան լրագրողի հարցին, թե Թրամփը կարող է հրաժարվել լքել Սպիտակ տունը, ասել է. «Այո, նման հավանականություն կա, և ես այդ մասին մտածել եմ: Ես խոստանում եմ և միանգամայն համոզված եմ, որ զինվորականները նրան դուրս կհանեն Սպիտակ տնից»: Սպիտակ տան մամուլի քարտուղար Քայլի ՄքԷնանին, մեկնաբանելով Բայդենի հայտարարությունը, նշել է, որ Թրամփի՝ զինվորականների կողմից Սպիտակ տնից դուրսբերումն ուղղակի «զավեշտալի ենթադրություն է»:
Բայդենը չի բացառել, որ Թրամփը կարող է փորձել «գողանալ ընտրությունները»:

«Դա իմ մեծագույն անհանգստությունն է,միակ և ամենալուրջ մտահոգությունը: Այս նախագահը պատրաստվում է ընտրությունները գողանալու փորձ անել»,-հավելել է Բայդենը:

Դիտվել է՝ 1410

Մեկնաբանություններ