Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Բողոքի զանգվածային ցույցեր Բեյրութում

Բողոքի զանգվածային ցույցեր Բեյրութում
12.06.2020 | 14:26

Բեյրութում շարունակվող բողոքի զանգվածային ցույցերը ցրելու նպատակով բանակի ստորաբաժանումներ են մտցվել կենտրոնական հրապարակ: Զինվորականների և ցուցարարների միջև բախումներ են սկսվել, երբ նրանք փորձել են կառավարության շենքին մոտենալ և պահնորդների ուղղությամբ քարեր ու պայթուցիկներ են նետել, զինվորականները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների նկատմամբ: Բողոքի ակցիաներ են Բեյրութի բազմաթիվ այլ հատվածներում. ցուցարարները ճանապարհներ են շրջափակում, հարձակվում բանկերի վրա, նմանատիպ գործողություններ, լիբանանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, տեղի են ունենում Լիբանանի այլ քաղաքաներում ևս:


Երկրում անկայունությունը նոր թափ է հավաքել ազգային արժույթի կտրուկ արժեզրկման հետևանքով. եթե վերջին 30 տարիների ընթացքում ամերիկյան դոլարի նկատմամբ լիբանանյան փոխարժեքը պահպանվել է 1500 ֆունտի սահմաններում, 2019թ-ի հոկտեմբերից հետո հասել է 4000 ֆունտի, բնակչության գնողունակությունն է կտրուկ նվազել, աճել է գործազրկությունը:

Դիտվել է՝ 1189

Մեկնաբանություններ