Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Էրդողանը Թուրքիան միջերկրածովյան գերտերության է վերածում

Էրդողանը Թուրքիան միջերկրածովյան գերտերության է վերածում
12.06.2020 | 14:29

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի խոսքերով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիան աստիճանաբար միջերկրածովյան գերտերության է վերածում:

Նա նշել է, որ Անկարան շարունակում է հորատման աշխատանքներ իրականացնել Կիպրոսի ափերի մոտ՝ անտեսելով միջազգային իրավունքի նորմերը: Թուրքական իշխանությունները տարածաշրջանում զավթողական գործողություններ են իրականացնում, հավելել է նա՝ Die Welt-ին հարցազրույցում:

«Հորատման աշխատանքներ իրականացնելով՝ թուրքական կողմը խախտում է Կիպրոսի ինքնիշխանությունը: Էրդողանը խռովում է տարածաշրջանի անդորրը: Նա ծրագրում է Թուրքիան միջերկրածովյան գերտերության վերածել: Մեր ջրերում իրականացվող անօրինական գործողությունները ռևիզիոնիստական քաղաքականության մասն են կազմում: Այլ օրինակներ են զավթողական գործողություններն ընդդեմ Սիրիայի, Լիբիայի և Հունաստանի », – ընդգծել է Նիկոս Անաստասիադիսը։

Դիտվել է՝ 1137

Մեկնաբանություններ