Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սոցիալական աջակցության ծրագրերի խթանման նպատակով Մայր Աթոռում շարունակվում են նվիրատվություններ ստացվել

Սոցիալական աջակցության ծրագրերի խթանման նպատակով Մայր Աթոռում շարունակվում են նվիրատվություններ ստացվել
12.06.2020 | 14:31

Համավարակի հետևանքների հաղթահարմանն ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական աջակցության ծրագրերի խթանման նպատակով Մայր Աթոռում շարունակվում են նվիրատվություններ ստացվել աշխարհասփյուռ թեմերից, անհատներից, տարբեր ազգային հաստատություններից ու հիմնադրամներից։ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմը նվիրաբերել է 5․000 ԱՄՆ դոլար գումար։ Ուկրաինայի հայոց թեմը կարիքավոր ընտանիքներին բաշխման նպատակով Մայր Աթոռին փոխանցել է 5․000 ԱՄՆ դոլար գումարին համարժեք պարենային մթերք։ Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի կողմից Մայր Աթոռին հատկացվել է 25․000 ԱՄՆ դոլար գումար։ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը փոխանցել է 20․000 ԱՄՆ դոլար գումար՝ ի զորակցություն Սիրիայի հայ համայնքի։ Կանադայի հայոց թեմի հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տ․ Զարեհ ավագ քահանա Զարգարյանի կողմից Սուրբ Էջմիածնին է նվիրաբերվել հավաքագրված 5․000 կանադական դոլար գումար։

Դիտվել է՝ 1178

Մեկնաբանություններ