Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյան. Ճգնաժամային իրավիճակը կարելի է հաղթահարել միայն հանրային վարքագծի փոփոխությամբ

Նիկոլ Փաշինյան. Ճգնաժամային իրավիճակը կարելի է հաղթահարել միայն հանրային վարքագծի փոփոխությամբ
12.06.2020 | 20:58

Մարտի 16-ից Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը, որն ավարտվում է հունիսի 13-ին, կառավարության որոշմամբ երկարաձգվեց ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը: Հիմքերը մնում են նույնը՝ երկրում կորոնավիրուսի համաճարակը: Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը. «Այն պատճառները, որով արտակարգ դրությունը հայտարարվել էր, շարունակում են գոյություն ունենալ»:


Կառավարության նիստին իրավունքի ուժով հաջորդեց ԱԺ հատուկ նիստը, որտեղ հիմնական զեկուցողը` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երկրում ստեղծված իրավիճակը ճգնաժամային որակեց` արձանագրելով, որ հաղթահարել հնարավոր է միայն հանրային վարքագծի փոփոխությամբ: Փաշինյանը հնչեցրեց կանխատեսումներ, որ համաճարակը առնվազն 1,5 տարի կշարունակվի` նկատելով` աշխարհում ավելի վատատեսական կանխատեսումներ էլ կան. «Եթե հանրայնորեն, լայնորեն այդ կանոնները չպահպանվեն, համավարակի համաճարակի հաղթահարումը դառնալու է անհնարին»:

Վարչապետը պնդում է` հանրությունը պետք է սովորի ապրել կորոնավիրուսի հետ, ու պատկերավոր համեմատություն է անցկացնում մեքենաների ու վիրուսի միջև. «Օրինակ` երբ հայտնվեցին ավտոմեքենաները, ինչ-որ մի պահից մարդիկ սկսեցին մեծ թվերով վրաերթերի ենթարկվել, և դա բերում էր մարդկային մեծ զոհերի, և այդ ամենի արդյունքում է, որ ստեղծվեցին հետիոտնային անցումները, լուսացույցները, կանոնակարգվեցին երթևեկության կանոնները, և այդ ժամանակ ոչ ոք կամ գոնե հիմա, փառք Աստծո, ոչ ոք չի ասում` ես չեմ հավատում ավտոմեքենաների մահաբեր ուժին»:
Փաշինյանը անդրադարձավ նաև իր և իր ընտանիքի վարակվելու փաստին: Ասաց, որ իր օրինակով կարող է պնդել` դիմակ և ձեռնոց կրելն արդյունավետ է, որովհետև իր տեղեկություններով` ինքը, վարակակիր լինելով հանդերձ, ոչ մեկին չի վարակել. «Եթե ենթադրենք, որ ես վարակված եմ եղել արդեն ամսի 20-ին և Արցախի նորընտիր նախագահի երդմնակալության իրավիճակին մասնակցել եմ վարակակիր լինելով, նախ փակ դահլիճում եղել եմ դիմակով և շփում եմ ունեցել Արցախի երրորդ նախագահի հետ, այսինքն` դիմակով է եղել շփումը, և այդ 14 օրն անցել է, և որևէ ախտանիշ չկա»:


Փաշինյանը պնդում է` խնդիրը առողջապահական համակարգը չէ, այլ այն, որ մինչև օրս կան մարդիկ, ովքեր պնդում են, որ կորոնավիրուսը կեղծ է։ Իսկ առողջապահական համակարգը իր խնդիրն ամբողջությամբ լուծել է. «Նույնիսկ վերակենդանացման բաժանմունքներում բացառիկ ընտանեկան մթնոլորտ է հաստատված, մարդիկ ասում են միայն շնորհակալության խոսքեր, և դրա մեջ ձև չկա: Մեր պրոբլեմն առողջապահական համակարգից դուրս է, մեր պրոբլեմը, կներեք, մեր բիսեդկաներում է»:


Վարչապետը հանձնարարություն է տվել ձևավորել աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվությունների տարածման աղբյուրներով. «Կարո՞ղ է այստեղ օտարերկրյա հատուկ ծառայությունները կապ ունեն, կարո՞ղ է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող շրջանակներ և ուժեր գոյություն ունեն, և կարո՞ղ են լինել քաղաքական շրջանակներ կամ ոչ քաղաքական, կրիմինալ շրջանակներ, ովքեր, իրենց նեղ շահերից ելնելով, կարող են փողեր ծախսել այդպիսի այդօրինակ ապատեղեկատվություն տարածելու համար»:

Դիտվել է՝ 1079

Մեկնաբանություններ