Ոստիկանները Շանզ Էլիզեում բողոքի ցույց են անցկացրել «Չկա ոստիկան, չկա խաղաղություն» կարգախոսով: Ոստիկանները քննադատել են Ներքին գործերի նախարարության որոշումը, ըստ որի կասկածյալներին բերման ենթարկելու ընթացքում այլևս չեն կարող կիրառել «հեղձուցիչ տեխնիկա»:
Խոսքը կասկածյալի կոկորդը սեղմելու մասին է: Ոստիկաններն ասում են, թե իշխանությունն իրենց դարձնում է քավության նոխազ և զրկում է հանցագործի դեմ արդյունավետ հնարք օգտագործելու իրավունքից, ինչը կարող է խոցելի դարձնել հենց իրավապահին:
«Հատկապես վդրովվեցնում է, որ աշխարհում ամենից շատ Ֆրանսիայի ոստիկանությունն է վերահսկվում, և եթե մեկը շեղվում է, իսկ դա չափազանց հազվադեպ է լինում, դու չպետք է պիտակավորես և պատժես բոլորին։ Չի կարելի ձեռքերը մաքրել ոստիկանների հաշվին, կառավարությունը և նախագահը չունեն իրենց սխալնելը խոստովանելու խիզախություն»,- ասել է Ֆրանսիայի ոստիկանության միության գլխավոր քարտուղար Ֆաբիեն Վանեմելրիկը:
Ֆրանսիայում հեղձուցիչ տեխնիկան արգելելու որոշումն ընդունել են, երբ Մինեապոլիսում այդ տեխնիկայի կիրառումից մահացել է սևամորթ Ջորջ Ֆլոյդը: