ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին, տեղեկացնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից: Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անվանի գործչի որդու՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այսօր այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին: