Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյան. Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք ա ոմանց նկատմամբ էնքան ուժ կիրառեն, որ ծպտունները դուրս չգա

Նիկոլ Փաշինյան. Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք ա ոմանց նկատմամբ էնքան ուժ կիրառեն, որ ծպտունները դուրս չգա
12.06.2020 | 21:02

Ես կարծում եմ՝ վերջին երկու տարիներին ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ-ն շատ քիչ են ուժ կիրառել ոմանց նկատմամբ։ Հեսա շատ շուտով պետք ա ոմանց նկատմամբ էնքան ուժ կիրառեն, որ ծպտունները դուրս չգա ընդհանրապես, ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասաց Փաշինյանը։

«Ոստիկանութունն էսօր չպետք է վախենա գործել: Ոստիկանությունը պետք է գործի դուխով, բայց նաև՝ օրինական: Տպավորություն ա, որ ոստիկանությունը պտի պատերի տակով թաքուն ման գա: Ոչ, կանոնները խախտողներն ու հանցագործները պետք ա պատերի տակով ման գան: Ոնց որ ոստիկանությունն էս երկրի թիվ մեկ թշնամին ա: Ոչ, բեսպրեդելն ա թիվ մեկ թշնամին, և էդ բեսպրեդելի մթնոլորտ տարածողները պետք ա մտնեն իրանց ծակերը», - ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 1267

Մեկնաբանություններ