Իշխանություն փոխելու առումով ցանկացած քաղաքական հանգրվան, վերջնական որոշում կայացնում է ՀՀ քաղաքացին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ իշխանափոխության վերաբերյալ հայտարարություններին:
Հարցին՝ ինչո՞ւ նախկինում իշխանությունը չէր հիշում Ծառուկյանի կյանքի որոշ դրվագներ և միայն վերջին օրերին է խոսում 41 տարվա վաղեմության քրեական գործի մասին, իմքայլական պատգամավորը պատասխանեց. «Բնական է, որ պատգամավորները տեղյակ չեն քրեական գործերից: Այնպես որ, բնական է, որ պատգամավորները գնահատականներ հնչեցնում են ոչ թե իրավական, այլ քաղաքական տիրույթում»: