Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գևորգ Գորգիսյանը՝ իրավապաշտպաններին բերման ենթարկելու մասին

Գևորգ Գորգիսյանը՝ իրավապաշտպաններին բերման ենթարկելու մասին
12.06.2020 | 21:09

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ոստիկանությունում հանդիպել է իրավապաշտպաններին, որոնք ԱԺ շենքի դիմաց ակցիա էին անում։
«Ամեն ինչ նորմալ է, մինչև երեք ժամը լրանալը՝ ազատ կարձակվեն, չորս հոգի էին ոստիկանությունում», - ասաց նա։ Պատգամավորն ընդգծեց՝ եթե մարդիկ, պահպանելով սոցիալական հեռավորությունը, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, դա որևէ կերպ չի նշանակում խախտել արտակարգ դրության ռեժիմը։


«Եթե քաղաքացիները կրում են դիմակ, պահպանում սոցիալական հեռավորություն ու արտահայտում իրենց բողոքի ձայնը, ուրեմն դրան որևէ կերպ խոչընդոտել չի կարելի», - ասաց նա՝ ընդգծելով, թե սա երկակի ստանդարտների կիրառում է, որն անթույլատրելի է:

Դիտվել է՝ 1353

Մեկնաբանություններ