Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Աննա Կոստանյան. Քաղաքացիների դժգոհությունը բավական մեծ է

Աննա Կոստանյան. Քաղաքացիների դժգոհությունը բավական մեծ է
12.06.2020 | 21:12

Չեմ կարող ասել՝ քաղաքական ենթատեքստ կա՞, թե ոչ: Ես չեմ կարծում, որ արտակարգ ռեժիմի ձգումն ընդդիմության համար կարող է զսպող մեխանիզմ ծառայել: Ընդդիմությունը, եթե նախատեսեր վարչապետի հանդեպ քայլեր ձեռնարկել, անկախ արտակարգ ռեժիմից՝ կաներ՝ նշեց ԼՀԿ խմբակցության անդամ Աննա Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արտակարգ ռեժիմի երկարաձգումը քաղաքական ենթատեքստ ունի, թե ոչ:


ԱԺ-ի դիմաց մի խումբ իրավապաշտպաններ ակցիա էին իրականացնում՝ պահանջելով թույլ տալ խաղաղ հավաքների կազմակերպումը, որին միացավ նաև ԼՀԿ խմբակցության անդամ Աննա Կոստանյանը՝ խոստանալով հարցը բարձրացնել ԱԺ-ի այսօրվա նիստում: Հարցին՝ ԲՀԿ-ն կառավարությանը 100 տոկոսով անվստահության հարց է բարձրացրել և հարցին՝ Ձեր խմբակցությունում վարչապետի և կառավարության հրաժարականի հարց քննարկվում է, թե ոչ, Աննա Կոստանյանը պատասխանեց․«Մեր օրակարգում այս պահին քննարկվում է միայն արտակարգ դրության ռեժիմի երկարացման հարցն ու բյուջեի քննարկումը»:


Հարցին՝ ԼՀԿխմբակցության ներկայացուցիչներն արտակարգ դրության երկարացումը պայմանավորում էին նաև Սահմանադրական դատարանի հարցը հանրաքվեով չլուծելու՝ իշխանությունների մտայնությունների հետ, քանի որ ըստ իրենց խմբակցության, իշխանությունները ռեյտինգի անկում են ունեցել, Աննա Կոստանյանը պատասխանեց, որ որոշակի առումով այդ տեսակետը կիսում է. «Քաղաքացիների հանրային դժգոհությունը և կորոնավիրուսով պայմանավորված, և մնացած իրողությունների շուրջ բավական մեծ է: Եվ կարելի է ենթադրել, որ օրինակ, եթե հանրաքվեն չչեղարկվեր, քաղաքացիական մասնակցությունը մեծ չէր լինի: Չի բացառվում, որ արտակարգ դրությունն այս նպատակով է երկարաձգվում, որովհետև ինչպես վերջին իրադարձություններից տեսանք, որ իշխանությունը ՍԴ ենթադրյալ ճգնաժամի հանգուցալուծումը ուզում է բերել և տեղավորել ԱԺ տիրույթում, որը, իմ կարծիքով, ճիշտ չէ»:

Դիտվել է՝ 1081

Մեկնաբանություններ