Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՄԻՊ արագ արձագանքման 3 լրացուցիչ խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության Արաբկիրի և այլ բաժիններ՝ բերման ենթարկվածներին տեսակցելու

ՄԻՊ արագ արձագանքման 3 լրացուցիչ խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության Արաբկիրի և այլ բաժիններ՝ բերման ենթարկվածներին տեսակցելու
12.06.2020 | 21:14

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման 3 լրացուցիչ խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության Արաբկիրի և այլ բաժիններ քաղաքացիական ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու առնչությամբ: Ոստիկանության բաժիններում տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։


Արաբկիրի ոստիկանության բաժանմունքի հարակից տարածքից բերման ենթարկվեցին «Ադեկվադ» միաբանության անդամներ և համախոհներ (շուրջ 30 հոգի) ովքեր եկել էին ավելի վաղ ԱԺ մոտից բերման ենթարկված Ռուբեն Մելիքյանին աջակցելու։

Դիտվել է՝ 1369

Մեկնաբանություններ