Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ Սերբիան Հայաստանին կցուցաբերի մեկ միլիոն ԱՄՆ դոլարի բժշկական օգնություն

Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ Սերբիան Հայաստանին կցուցաբերի մեկ միլիոն ԱՄՆ դոլարի բժշկական օգնություն
12.06.2020 | 21:15

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հեռախոսազրույցների արդյունքում Սերբիան մեծածավալ մարդասիրական օգնություն կցուցաբերի Հայաստանին՝ որպես աջակցություն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին:


Օրերս նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել Վուչիչի հետ, ում հետ ջերմ բարեկամական հարաբերություններ ունի: Նախագահներն անդրադարձել էին կորոնավիրուսի համավարակի իրավիճակին, և Սերբիայի նախագահն ընդգծել էր, որ իր երկիրը պատրաստակամ է աջակցել Հայաստանին: Նախագահ Սարգսյանը սերբական կողմին էր փոխանցել ՀՀ առողջապահության նախարարի տրամադրած՝ անհրաժեշտ պարագաների ցանկը:


Մի քանի օր առաջ առողջապահության ոլորտի մասնագետների հետ հանդիպմանը նախագահը նշել էր, որ կրկին զրուցել է իր սերբ գործընկերոջ հետ: Նա մանրամասն տեղեկացրել էր, թե ինչ քանակի և տեսակի օգնություն է պատրաստվում ուղարկել իր հայ ընկերոջը և, ի դեմս նրա, Հայաստանի բարեկամ ժողովրդին: Առաջիկա օրերին հատուկ չվերթով Սերբիայից Հայաստան կժամանեն երկու օդանավ՝ ամբողջությամբ բեռնված մեծաքանակ բժշկական պարագաներով ու սարքավորումներով: Մեր երկիր կհասցվեն 10 արհեստական շնչառության սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 000 վիրահատական և 100 000 շնչառական դիմակներ, 25 000 պաշտպանիչ ակնոցներ, 25 000 բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ: Նախագահ Սարգսյանի նախաձեռնած և Սերբիայի նախագահի աջակցությամբ կազմակերպված՝ Հայաստանին ցուցաբերվող սերբական օգնության ընդհանուր արժեքը կկազմի մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլար:


Սերբիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդար Վուչիչին և, հանձին նրա, բարեկամ սերբ ժողովրդին՝ Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ շարունակական ջերմ վերաբերմունքի համար:

Դիտվել է՝ 1276

Մեկնաբանություններ