ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, թե ովքեր են ուղեգրվում COVID-19-ի թեստավորման։ COVID-19-ի թեստավորման են ուղեգրվում այն անձինք, ովքեր հիվանդ են ծանր սուր շնչառական վարակով, ունեն բարձր ջերմություն ու հազ կամ հևոց, շփվել են հաստատված COVID-19-ի վարակով անձի հետ և ունեն քրոնիկ հիվանդություններ, ունեն ջերմություն կամ շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններ։ COVID-19-ի թեստավորման են ուղեգրվում նաև այն անձինք, որոնց մոտ ախտորոշվել է թոքաբորբ, մանկաբարձական ստացիոնար ընդունվող ծննդկաններ կամ կանանց կոնսուլտացիա հաճախող հղիներ, եթե ունեն ջերմություն, հազ կամ հևոց, հաստատված COVID-19-ով մորից ծնված նորածինը, բուժաշխատողներ, որոնք աշխատում են որևէ բժշկական հաստատությունում, որոնք ունեն ջերմություն, հազ կամ հևոց։ Բացի այդ, թեստավորման են ուղեգրվում 2020-ի ամառային զորակոչի ընթացքում բժշկական հետազոտում անցնող զորակոչային տարիքի անձինք, ովքեր ունեն սուր շնչառական վարակին բնորոշ անհագստացնող ախտանիշներ։