Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյան. Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չենՆիկոլ Փաշինյան. Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն

Նիկոլ Փաշինյան. Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չենՆիկոլ Փաշինյան. Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն
13.06.2020 | 15:45

Երեկ հաստատվել է կորոնավիրուսի 723 նոր դեպք, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն»:

Վարչապետը հայտնեց, որ արձանագրվել է մահվան ևս 6 դեպք, բուժվել է 442 քաղաքացի: «Դառնացած եմ: Մարդիկ շարունակում են չպահպանել հակահամաճարակային կանոնները, ամենաբացահայտը դիմակի կրումն է: Ես սկսել եմ մտածել, որ խնդիրն արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից, այստեղ պետք է մեր պրոբլեմը և մեր հանրային վարքագիծը՝ կամ գերակշռող, կամ նկատելի հանրային վարքագիծը փորձենք հասկանալ այլ տեսակետից և այլ տրամաբանությամբ: Ես այսօր տեսնում էի քայլող մարդկանց, քանի որ այցելել եմ նախորդ օրերին «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոց և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, երկու տեղերն էլ եղել եմ վերակենդանացման բաժնում, այսօր փողոցում մարդկանց էի տեսնում ու այնպիսի զգացողություն էր, թե այդ մարդիկ քայլում են դեպի վերակենդանացման բաժանմունք», - ասաց վարչապետը: Փաշինյանը հայտարարեց՝ այսպես «մենք գնում ենք շատ-շատ վատ տեղ»:

«Սա շատ շրջադարձային պահ է մեր պետության համար, մենք մեր կամքով պետք է ստեղծենք կարգ, ինչը նշանակում է, որ մենք կջնջենք մեր գիտակցության մեջից պետականազրկության վերջին ինֆորմացիաները կամ ամբողջ ինֆորմացիան: Մեր պատմության մեջ առաջին անգամ ունենք հնարավորություն ստեղծել կարգ մեր կամքով, կարգ քաղաքացու կամքով, ոչ թե բռնությամբ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 1210

Մեկնաբանություններ