ԱՀԿ-ն հայտարարում է, որ կորոնավիրուսային համաճարակը հեռու է նահանջից:
Թեդրոս Գեբրեյեսուսը նշել է, որ կարանտինային սահմանափակումների թուլացման ֆոնին բազմաթիվ երկրներ անխուսափելիորեն բախվում են վարակի նոր օջախների, ինչպես Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Սինգապուրում, Իրանում: ԱՀԿ-ի առաջատար փորձագետ Մայք Ռայանի խոսքերով՝ Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Հարավային Ասիայում համաճարակը դեռ նոր է սկսում թափ հավաքել՝ «ոչ թե վարակի երկրորդ ալիքն է, այլ՝ առաջինը, որի դեմ պայքարը չի ավարտվել»: Համաճարակի երկրորդ ալիքի վտանգը ստիպել է Չինաստանի իշխանություններին Պեկինում փակել վեց խոշոր շուկա: Հնդկաստանում, որտեղ 70 օր տևած կարանտինային ռեժիմից հետո սկսել են թուլացնել սահմանափակումները, արձանագրվում է նոր վարակակիրների ռեկորդային թիվ, վերջին 24 ժամում 11000 նոր դեպք, մահացել է 8 500 մարդ: