Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արարատ Միրզոյանը թիմ է հավաքում

Արարատ Միրզոյանը թիմ է հավաքում
13.06.2020 | 15:49

«Հրապարակը» գրում է.

««Իմ քայլը» խմբակցության նախօրեի նիստին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի բացակայությունը թիմում կասկածների տեղիք է տվել։ Կարծում են, որ Միրզոյանը սեփական խաղն է խաղում, թիմ է հավաքում՝ առաջիկա վերադասավորումներին ընդառաջ։ Նրա խորհրդական Վահան Կոստանյանը մեզ հորդորեց ինտրիգ չփնտրել, ինչ վերաբերում է Միրզոյանի բացակայությանը, «Նախապես գրաֆիկով այլ բան ուներ այդ ժամին նախատեսված… բայց մշտապես կապի մեջ է եղել խմբակցության ղեկավարի հետ»։
Այսինքն՝ առցանց հետևե՞լ է։ «Ոչ, նախապես տեղյակ է եղել օրակարգի մասին, նիստից հետո էլ՝ քննարկման արդյունքների մասին»։ Նիստը վարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, օրակարգի գլխավոր հարցը կրկին ԲՀԿ-ն է եղել․ «Իմ քայլը» ժամանակավոր հրադադար է վերցնում, սպասում են հակառակորդ կողմի քայլերին, որ ըստ այդմ կողմնորոշվեն՝ հանե՞լ ողջ արսենալը, թե՞ ոչ»:

Դիտվել է՝ 1372

Մեկնաբանություններ