Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Արայիկ Հարությունյանից

Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Արայիկ Հարությունյանից
13.06.2020 | 15:52

«Ժողովուրդը» գրում է.

««Ժողովուրդ» թերթի կառավարության աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին թեժ իրավիճակ է եղել կառավարությունում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել իր ղեկավարած գերատեսչության կատարած աշխատանքները: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանն ակնհայտ ցույց է տվել, որ Հարությունյանը նախարարության ռազմավարության, կրթական ոլորտում փոփոխությունների հետ կապված որևէ աշխատանք չի կատարել: Նախարարի հիմնական ծրագիրը վերաբերել է դպրոցների, կրթական հաստատությունների վերանորոգման աշխատանքներին, ու բոլորի մոտ տպավորություն է եղել, թե հաշվետվությունը քաղշինությանն է վերաբերում և ոչ թե կրթական համակարգին: Երբ վարչապետը կոնկրետ հարց է բարձրաձայնել, նախարար Հարությունյանն ուղղությունը փոխել է դեպի իր տեղակալ Ժաննա Անդրեասյանը, որ նա պատասխանի ոլորտին առնչվող հարցերին: Իրավիճակն այնքան թեժ է եղել, որ վարչապետը փաստացի հայտարարել է, որ ոլորտում որևէ փոփոխություն չի տեսնում ու հայտարարել է, որ քննարկումը կշարունակեն հաջորդ շաբաթ, որպեսզի ավելի լավ պատրաստվեն հաշվետվությանը:

Դիտվել է՝ 1307

Մեկնաբանություններ