Հայաստանում հունիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 16 004 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 723-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 6081 (+442 ) մարդ, այս պահին բուժվում է 9568-ը (+270)։ Գրանցվել է մահվան 355 դեպք, կորոնավիրուսի հետևանքով՝ 264 (+6), այլ պատճառներով՝ 91 (+5): Մեկ օրում մահացել է 11 մարդ: Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (կին), 67 (տղամարդ), 69 (կին), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: