Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մարուքյանը մտածում է, որ պետք է դիմակներով ցույցերը թույլատրել

Մարուքյանը մտածում է, որ պետք է դիմակներով ցույցերը թույլատրել
13.06.2020 | 15:53

«Հրապարակը» գրում է. «Արտակարգ ռեժիմի որոշումը չի քվեարկվում, ընդունվում է ի գիտություն, բայց կարող է վիճարկվել ՍԴ-ում՝ ԱԺ ընդդիմության կողմից: Կդիմե՞ք ՍԴ՝ հարցրինք Էդմոն Մարուքյանին։ «Դուք վստա՞հ եք, որ արտակարգ դրություն մեզ պետք չէ, միայն այսօր Հայաստանում արձանագրվել է վարակման 600 դեպք. արտակարգ ռեժիմը հնարավորություն է տալիս վարակի օջախներ` գյուղեր փակել, կարևոր քայլեր ձեռնարկել, եթե չլինի, չեն կարող դա իրականացնել։ Այլ հարց է, որ որոշ սահմանափակումներ պետք է այլ կերպ իրականացնել»: Չե՞ք կիսում Արթուր Վանեցյանի տեսակետը, որ ռեժիմը երկարացվում է քաղաքական նպատակներով, այդ թվում՝ բողոքի ակցիաների դեմ։ «Դեռ չեմ ծանոթացել Վանեցյանի հայտարարությանը, բայց մենք մտածում ենք, որ կարելի է դիմակներով ցույցերը թույլատրել»: ՍԴ դիմելու մասին հարց ուղղեցինք նաև ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանին։ Ասաց․ «Նման հարց չենք քննարկել»:

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ