Հիմա այն պետական կարգը, որի նպատակը մեր ազատությունը պաշտպանելն է, մեր ենթագիտակցության մեջ չկա, մենք մեր պատմության մեջ մեր կանքով կարգ չենք ստեղծել՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ստեղծված իրավիճակում սահմանված որոշումներին քաղաքացիների չենթարկվելու մասին:
«Պետք է արձանագրեմ, որ մենք ավելի քան 500 տարի պետականություն չենք ունեցել, և պետական կարգը մեզ համար միշտ եղել է օտար, ուրշի կողմից պարտադրված երևույթ, և հետևաբար պետական կարգը մեր ենթագիտակցության մեջ ասոցացվել է բռնության հետ, այդպես եղել է նաև Երրորդ Հանրապետության ժամանակ»,- նշեց նա: «Մենք պետական կարգն ընկալել ենք որպես մեզ ազատությունից զրկելու գործիք: Հետևաբար 2018 թվականի թավշյա հեղափոխությունը մեզ բերել է ազատություն, ու քանի որ պետական կարգը միշտ մեր ենթագիտակցության մեջ հակոտնյա է եղել մեր ազատությանը, հիմա այս ճգնաժամային իրավիճակում պետական կարգը ասոցացվում է որպես մեզ ազատությունից զրկելու հերթական փորձ»,- ասաց նա և հավալեց, որ սա է պատճառը, որ տեղի ունեցողին չի կարողանում անվանում տալ:
«Սա շրջադարձային պահ է մեր պետության համար, մեր կամքով պետք է կարգ ստեղծենք։ Սա նշանակում է, որ մենք կջնջենք մեր ենթագիտակցության միջից պետականազրկության ամբողջ ինֆորմացիան, ֆայլերը: Սա դուրս է միայն կորոնավիրուսի շրջանակից, սա պատմական պահ է ու պատմական առաքելություն, որը կարող է պատմականորեն լինել կործանարար ու պատմականորեն լինել հզորացնող: Ուզում եմ ասել՝ իմ ակնկալիքը, կոչն է, որ մենք բոլորով՝ որպես քաղաքացի, պաշտոնները մի կող դրած, կարգ հաստատենք»,- շեշտեց վարչապետը:
Ըստ նրա ՝աա նշանակում է երկու բան, առաջինը, որ ամեն մեկն ինքը կատարում է կարգից բխող պայմանները, ինքն իր վարքագծով կարգ է պահում ու ուրիշից էլ պահանջում է նույնը: Խնդրելով, պահանջելով, պարադրելով այնպիսի միջավայր է ստեղծում, որ կարգը չկատարելը լինի ամոթի պես մի բան, կարգը չկատարողն իրեն զգա «իզգոյ», օտարված, որով էլ կվերադառնա հանրային համակեցության տրամաբանության մեջ և դառնա հանրության կարգի մի անբաժանելի հատվածը: