Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արսեն Թորոոսյան. Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ սկսում են COVID-19-ի դեմ հակամարմինների առաջին հետազոտությունը

Արսեն Թորոոսյան. Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ սկսում են COVID-19-ի դեմ հակամարմինների առաջին հետազոտությունը
13.06.2020 | 15:56

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ սկսում են COVID-19-ի դեմ հակամարմինների առաջին հետազոտությունը: Հայկական գիտահետազոտական ներուժը պետք է հնարավորինս օգտագործվի քաղաքականության մշակման համար:


Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀԱՀ-ի Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանին COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումներում ներդրված անձնական մեծ ջանքի և նվիրումի համար»:

Դիտվել է՝ 1316

Մեկնաբանություններ