Ներկայումս, նոր կորոնավիրուսային վարակի համաճարակի պայմաններում, համաշխարհային հանրության շրջանում բացակայում է միասնությունը, հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը՝ կազմակերպության կայքում հեռարձակվող մամուլի ասուլիսում: Նա մտահոգություն է հայտնել աշխարհի մասնատվածության վերաբերյալ, հիշեցրել է վիրուսի վտանգի մասին և շեշտել, որ մոլորակի վրա նման համավարակ չի եղել 1918-ի գրիպի բռնկումից ի վեր: Կորոնավիրուսը հնարավոր է հաղթահարել միայն «միասնության և համերաշխության» պայմաններում, նշել է Գեբրեյեսուսը: