Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսել է Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսել է Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ
13.06.2020 | 22:21

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսե է Կանադայի ԱԳ նախարարՖրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ: Նրանք քննարկել են նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն աշխարհում՝ ընդգծելով դրա հաղթահարման ուղղությամբ միջազգային համագործակցության և միասնական ջանքերի գործադրման կարևորությունը:

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման նպատակով իրականացվող ծրագրերը: Նա բարձր է գնահատել միջազգային գործընկերների պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին և հայ ժողովրդին: Նախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ գոհունակություն հայտնելով տարբեր մակարդակներով հաստատված երկխոսության կապակցությամբ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել հայ-կանադական հարաբերությունների դրական դինամիկայի պահպանման և համագործակցության նոր ոլորտների ներառման ուղղությամբ: Այս առնչությամբ մտքեր են փոխանակել ստեղծագործ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ագրոբիզնեսի, սննդի անվտանգության ապահովման և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման շուրջ:


ԱԳ նախարարներն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության վրա հիմնված արդյունավետ փոխգործակցությանը և դրա ընդլայնման հեռանկարներին:
Զոհրաբ Մնացականյանը Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնին է ներկայացրել ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և բարձր գնահատել կանանց իրավունքների և «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի կյանքի կոչման, ինչպես նաև զինված հակամարտություններում երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Կանադայի ջանքերը: ՀՀ ԱԳ նախարարը անդրադարձել է ցեղասպանության կանխարգելման օրակարգի խթանման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերին՝ բարձր գնահատելով այդ ուղղությամբ կանադական կողմի հետ հաստատված սերտ համագործակցությունը։

Դիտվել է՝ 826

Մեկնաբանություններ