Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Քննարկվել են հակաճգնաժամային միջոցառումների իրականացման նոր առաջարկություններ

Քննարկվել են հակաճգնաժամային միջոցառումների իրականացման նոր առաջարկություններ
13.06.2020 | 22:23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր:
Պարենային անվտանգության ապահովման համատեքստում ներկայացվել է ցորենի ցանքատարածությունների ավելացմանն ու այդպիսով արտադրողականության բարձրացմանն ուղղված տնտեսական միջոցառման նախագիծը: Քննարկման արդյունքներով վարչապետը հանձնարարել է ներկայացնել կառավարության համապատասխան որոշման նախագիծ: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական նշանակության միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցերի: Ներկայացվել են ճգնաժամի հետևանքով տուժած ոլորտների ներկայացուցիչներին օժանդակություն ցուցաբերելու գործիքակազմերն ու հնարավորությունները:

Դիտվել է՝ 900

Մեկնաբանություններ