Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Լիբանանի հայ համայնքը հարձակումների է ենթարկվում

Լիբանանի հայ համայնքը հարձակումների է ենթարկվում
13.06.2020 | 22:25

Վերջին օրերին Լիբանանի հայ համայնքը դարձել է ռասիստական հարձակումների ու ատելության թիրախ, մասնավորապես, օսմանության ու էրդողանական Թուրքիայի հետևորդների կողմից՝ գրում է Massispost.com պարբերականը։ Ամեն ինչ սկսվեց, երբ լիբանանյան Ալ Ժադիդ հեռուստաալիքով հեռուստաշոուի հայազգի հաղորդավար Նշան Տեր-Հարությունյանը սոցիալական ցանցերով հաղորդագրություն էր ստացել մի հեռուստադիտողից, որ նրան անվանել էր ներգաղթյալ ու նենգ օտարական: Նշան Տեր-Հարությունյանը հակադարձել էր իրեն վիրավորողին, որ Թուրքիան, Էրդողանն ու օսմանցիներն են նենգ, և ովքեր հակառակն են կարծում, պետք է Օսմանյան կայսրության ու Լիբանանի պատմությունն ուսումնասիրեն: Հեռուստաշոուից հետո տասնյակ մարդիկ, հիմնականում օտարերկրացիներ, սադրիչ հայտարարություններ են արել հայ համայնքի դեմ:

Դիտվել է՝ 1201

Մեկնաբանություններ