Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գագիկ Ծառուկյան. Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ

Գագիկ Ծառուկյան. Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ
14.06.2020 | 14:57

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ իր նկատմամբ քաղաքական ճնշում է իրականացվում: Այսօր նրա Առինջում գտնվող առանձնատանը ԱԱԾ աշխատակիցներն իրականացնում են խուզարկություն` ըստ ԲՀԿ-ական պատգամավորների: Այստեղ իր համախոհների առջև ունենալով Ծառուկյանը նշեց, որ հետ չի կանգնելու պայքարից:

«Այսօրվա այս պահը սարքած է, այո, քաղաքական է, ուզում են ճնշում գործադրել, շանտաժ, բայց ես ասում եմ որպես Ծառուկյան Գագիկ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ, ինչ ուզում է սարքեն, չսարքեն, չորը մարդուն չի կպչում: 15 թվականից ամեն ինչ առաջարկել են, չեմ համաձայնել, այսօր էլ առաջարկել են, չեմ համաձայնել, 2 տարի ոչ մի բան, բոլորը ձախողել են, այսօր մարդիկ համապատասխան իրենց տեղերում չեն, բոլորը ձախողված են», - համոզված է Գագիկ Ծառուկյանը: Նա նաև ասաց, որ հիմա ինքը գնում է հարցաքննության:

Դիտվել է՝ 603

Մեկնաբանություններ