Հայաստանում անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 663 նոր դեպք` հասնելով 16 667-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 133-ով և հասել 6214-ի, իրականացվել է 82 324 թեստ:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է.- «Պացիենտները եղել են 69 (կին), 69 (տղամարդ), 56 (կին), 63 (տղամարդ), 85 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։
Մահացածների ընդհանուր թիվն այժմ 269 է, կորոնավիրուսով վարակված ևս 91 անձ մահացել է այլ պատճառներով: Բուժվում է 100 93 մարդ: