Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Այս անգրագետներից ամեն ինչ սպասելի է. պատգամավորը՝ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին

Այս անգրագետներից ամեն ինչ սպասելի է. պատգամավորը՝ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին
14.06.2020 | 14:58

«Բարագավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշում է՝ Հայաստանն այսօրվանից բռնապետություն է դարձել: Պատգամավորը նման տեսակետ է հայտնել այն բանից հետո, երբ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություն իրականացնելուց հետո ԱԱԾ աշխատակիցները ԲՀԿ առաջնորդին ԱԱԾ մեկուսարան են տեղափոխել:

Ըստ Պետրոսյանի՝ Գագիկ Ծառուկյանն ինչ ասել է, լավ է արել, չուզողի աչքն էլ հանել է: «Ախր մենք իրենց մասին էնքան բան գիտենք, բա որ մենք իրենց մասին սկսենք խոսել: Սա խուժանության գագաթնակետն է, սա քաղաքական այլախոհությունն օրորոցում խեղդելու ամենախայտառակ փորձն է և իրենք հաստատ պատժվելու են: Այսքան ոստիկան են հանել, ինչի՞ համար են մարդկանց ծեծում ու տանում, կանանց են ծեծում, ինչի՞ համար»,- շեշտել է ԲՀԿ-ական պատգամավորը:


«Հնարավոր համարո՞ւմ եք, որ առաջիկա ժամերին Ծառուկանին կփորձեն զրկել անձեռնմխելիություն»,- լրագրողի հարցին ի պատասխան Գ. Պետրոսյանը նշել է՝ այս անգրագետներից ամեն ինչ հավատում է, ամեն ինչ էլ սպասելի է:

«Մենք ՝որպես ընդդիմություն, քննադատել ենք բոլոր իշխանություններին, բայց նման անպատկառություն, բացարձակ ապօրինություն որևէ իշխանության օրոք չի եղել: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան կոչեցյլաը, նա ո՞վ է, որ առանց որևէ փաստի ելնում է իրեն դատարանի տեղ է դնում, դատավճիռ հրապարակում: Այ տղա, դու ո՞վ ես: Կամ դուք ձեր բանուգործը թողել եք, ժողովուրդը սոված մեռնում է, փոխանակ ժողովրդի մասին մտածեն, ժողովրդի խնդիրը լուծեն, չգիտեմ՝ ինչի հետևից են ընկել: Բա որ Գագիկ Ծառուկյանը հանցագործ էր, բա Նիկոլ Փաշինյանը, դողդոջուն ձեռքերով, ինչո՞ւ էր նրա հետ հուշագիր ստորագրում»,- հավելել է նա:

Դիտվել է՝ 651

Մեկնաբանություններ