Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Իշխան Զաքարյանին տարել են ԱԱԾ

Իշխան Զաքարյանին տարել են ԱԱԾ
14.06.2020 | 14:59

Այսօր վաղ առավոտյան, ժամը 07:30 Ազգային անվտանգության աշխատակիցները ներխուժել են նաև ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատուն՝ փորձելով գտնել ինչ-որ թղթեր՝ կապված 2017թ. Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Առգրավվել են ինչ-որ փաստաթղթեր: Խուզարկությունից հետո Իշխան Զաքարյանին տարել են ԱԱԾ, գրում է 168.am-ը։


Այժմ նա գտնվում է ԱԱԾ-ում: Զաքարյանի առանձնատնից առգրավվել են նաև թվով 12 որսորդական և այլ զենքերը (հրացաններ, այդ թվում՝ որսորդական, ատրճանակներ), որոնք բոլորը օրինական են եղել և համապատասխան փաստաթղթերով:

Դիտվել է՝ 828

Մեկնաբանություններ