Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

«Հայրենիքը» դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ «սաստկացող քաղաքական հետապնդումը»

«Հայրենիքը» դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ «սաստկացող քաղաքական հետապնդումը»
14.06.2020 | 15:02

«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությանը։


«Հունիսի 14-ի վաղ առավոտյան ԱԱԾ աշխատակիցների մի մեծ խումբ խուզարկության նպատակով ներխուժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն: Իրականություն են դառնում մեր կանխատեսումներն առ այն, որ անձնական իշխանությունը պահպանելու համար Փաշինյանը դիմելու է քաղաքական ընդդիմության շինծու քրեական հետապնդմանը: Աժ ընդդիմադիր ուժի ղեկավարի վարկաբեկման արշավի և բացահայտ քրեական հետապնդման սանկցիան տրվեց այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ իշխող վարչախմբի գործունեության խիստ քննադատությամբ և պահանջեց կառավարության հրաժարականը: Դեպքերի այս ընթացքը իշխող վարչախմբի հոգևարքի վկայությունն է:


Մենք անվերապահորեն դատապարտում ենք Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սաստկացող քաղաքական հետապնդումը և հայտարարում, որ սին են քաղաքական կյանքը պատժիչ գործողություններով կասեցնելու վարչախմբի հույսերը: Իրավիճակից մեկ ելք կա` ռեալության զգացողությունը կորցրած Փաշինյանի անհապաղ հրաժարականը և ազգային համաձայնության վրա հիմնված հակաճգնաժամային կառավարության ձևավորումը», - ասված է հայտարարությունում:

Դիտվել է՝ 875

Մեկնաբանություններ