Ես հիմա գնում եմ հարցաքննության, բայց չգիտեմ՝ ինչ հարցերի եմ պատասխանելու, որովհետև ոչ մի մեղադրանք չկա, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Ես պատրաստ եմ. նստացնում են, թող նստացնեն, բայց անօրինական սարքած է: Բայց ով անօրինական սարքածին աջակցում ա, թող ոչ մի բան չմոռանա, որ դրա համար ինքը պատասխան ա տալու պետության, ժողովրդի և իմ առաջ: Ես դա երբեք չեմ մոռանալու: Ես նորից եմ ասում՝ ցանկացած հարցի պատասխան ունեմ՝ ավելի բացվածքով, ավելի տեղը-տեղին՝ բոլոր ոլորտներում», - ասաց Գագիկ Ծառուկյանը: