Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Միքայել Մինասյան. ՀՀ-ում Փաշինյանի գլխավորությամբ գործում է երկաթի մաֆիա

Միքայել Մինասյան. ՀՀ-ում Փաշինյանի գլխավորությամբ գործում է երկաթի մաֆիա
14.06.2020 | 15:04

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Ստի վերջը» խորագրով հերթական՝ 9-րդ մասը։ Նա խոսել է երկրից երկաթի արտահանման մասին՝ նշելով, որ Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ՝ Աննա Փաշինյանի գլխավորությամբ գործում է երկաթի մաֆիա, որի գործունեության արդյունքում առանց 1 տոննայի դիմաց 80 000 դրամ վճարելու արտահանվել է 50 000 տոննա մետաղի ջարդոն, թալանվել է 4 մլրդ դրամ։ Միքայել Մինասյանի խոսքով, Փաշինյանն ու Աննա Հակոբյանը սկսել են 2018-ի հուլիսից, երբ ստեղծվեց «ՔԱԿ» պրոեկտը։ «Նրանք արտահանում են մետաղի ջարդոն՝ առանց վճարելու պետական տուրքերը։ ՀՀ-ից երկաթ արտահանելու համար 1 տոննայի համար պետք էր մուծել 80 000 դրամ։ Բացառություն կազմում է, երբ ջարդոն արտահանելիս ապացուցում ես, որ այն գոյանում է քո արտադրության արդյունքում գոյացած ջարդոնից։


Հայաստանում մինչև 2018-2020-ը մետաղի ջարդոնի արտահանման թվերը շատ-շատ փոքր էին, օրինակ՝ 2014-ին արտահանվել է 200 տոննա, 2015-ին՝ 0, սակայն ամեն ինչ փոխվում է 2018-ից հետո, երբ ՀՀ-ից արտահանվում է 50 000 տոննա մետաղական ջարդոն՝ առանց մուծելու յուրաքանչյուր տոննայի համար 80 000 դրամը»,-ասել է նա՝ նշելով, որ Հայաստանում Փաշինյանի և Աննա Հակոբյանի գլխավորությամբ գործող այս սխեմայի միջոցով թալանվել է 4 մլրդ դրամ։

Դիտվել է՝ 875

Մեկնաբանություններ