Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանը պահպանում է տարածաշրջանում «առաջատարի» դիրքը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով

Հայաստանը պահպանում է տարածաշրջանում «առաջատարի» դիրքը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով
14.06.2020 | 15:05

Հայաստանը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով առաջինն է տարածաշրջանում: worldometers.info կայքը տեղեկացնում է, որ մեր երկիրն այս ցուցանիշով, որը հունիսի 13-ին կազմել է 5401, հետ է թողնում հարևան երկրներին:


Տարածաշրջանում վարակման ցուցանիշը 1 մլն բնակչի հաշվով հետևյալ տեսքն ունի.
1. Հայաստան - 5401
2. Ռուսաստան - 3564
3. Իրան - 2204
4. Թուրքիա - 2096
5. Ադրբեջան - 944
6. Վրաստան – 213


1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցուցանիշով (89) Հայաստանը տարածաշրջանում երկրորդն է Իրանից (104) հետո: Երրորդը Թուրքիան է (57), հաջորդում են ՌԴ-ն (47), Ադրբեջանը (11) և Վրաստանը (3):

Դիտվել է՝ 861

Մեկնաբանություններ