Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կորոնավիրուսի պատճառով կարող են հետաձգվել

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կորոնավիրուսի պատճառով կարող են հետաձգվել
14.06.2020 | 15:05

Վրաստանում հոկտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրությունները կարող են հետաձգվել մինչև դեկտեմբեր, եթե նոր կորոնավիրուսի երկրորդ ալիք սկսվի՝ Imedi հեռուստաընկերությանը հարցազրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության քարտուղար Իրաքլի Քոբախիձեն:

«Եթե այնպես ստացվի, որ վարակի երկրորդ ալիք սկսվի, և դա համընկնի խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ, հնարավոր է՝ երկրում արտակարգ դրություն հաստատելու անհրաժեշտություն առաջանա, բայց որևէ սարսափելի բան չկա: Այդ դեպքում հոկտեմբերին նախատեսված ընտրությունները կտեղափոխվեն դեկտեմբեր», - նշել է Քոբախիձեն: Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ արտակարգ կամ ռազմական դրություն սահմանելու դեպքում ընտրությունները պետք է անցկացվեն իրավական ռեժիմը վերացնելուց ոչ շուտ, քան 45 և ոչ ուշ, քան 60 օր հետո: Կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրում արտակարգ դրություն մեկ անգամ արդեն սահմանվել է՝ մարտի 21-ից մինչև մայիսի 22-ը: Վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 851-ի, 2700 մարդ մեկուսացված է, 252-ը ստացիոնալ բուժում է ստանում:

Դիտվել է՝ 1021

Մեկնաբանություններ