Ժողովուրդը երբ գոռում էր՝ «մենք ենք տերը մեր երկրի» իրականում չգիտեր, որ Նիկոլ Փաշինյանի ստրուկներն ու ծառաներն են, որովհետև Նիկոլ Փաշինյանը կարողանում է մի օրվա ընթացքում ՀՀ կարևորագույն պաշտոնյաններին փոխել՝ առանց նույնիսկ բացատրելու, թե ինչո՞ւ է փոխել ԱԱԾ տնօրենին և նշանակել ոմն երիտասարդի՝ ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասաց Միքայել Մինասյանը։
«Անհասկանալի է, թե ինչո՞ւ է նա պատերազմող երկրի գլխավոր շտաբի պետին, որին բանավոր թույլ էր տվել կազմակերպել որդու հարսանիքը, մեկ օրում ազատում է աշխատանքից, նույնիսկ չբացատրելով՝ ինչի՞ համար, այն ժողովրդին, որ բղավում էր՝ «մենք ենք տերը մեր երկրի»: Իսկ պատասխանը շատ պարզ է, գլխավոր շտաբի պետը պահանջեց հնարավորություն՝ պատասխանելու ինձ, քանի որ ՀՀ-ն ներգրավված է խայտառակ միջազգային զենքի առևտրի սկանդալի մեջ, որը գնալով իր շուրջը պրոբլեմներ է ավելացնում»: Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չկարողացավ ժողովրդին բացատրել, թե ինչո՞ւ է փոխում ՊԵԿ նախագահին՝ վտանգելով բյուջեն: «Եթե աշխատավարձերը և թոշակները չկարողանան վճարել, իսկ այդ օրը շատ մոտ է, ցավոք, մենք պարտավոր ենք հիշել, որ նա ազատեց Դավիթ Անանյանին, որովհետև Դավիթ Անանյանը խնդրում էր ասում էր՝ գոնե թույլ տուր ձևական քրեական գործ հարուցեմ՝ մաքասանենք ծխախոտի թեմաների շուրջ, որովհետև պրոբլեմ կա:
Նա առանց բացատրելու փոխեց ոստիկանապետին, որովհետև ոստիկանները համարձակվել էին կպել Նիկոլ Փաշինյանի հին ու նոր ընկերներին: Հարցի մյուս կողմն է, որ ոստիկանները սխալ էին և իրենց պահել են տգեղ՝ ոչ տղամարդուն վայել, կպնելով կնոջը՝ խախտելով բոլոր օրենքնները, բայց նաև չի կարելի ոստիկանապետ փոխել ամբիցիայի պատճառով: Ինքը հատել է ժողովրդավար երկրի ղեկավար լինելու սահմանը, և առանց թաքցնելու կարող ենք համարել, որ ՀՀ-ն որպես իրավական երկիր գոյություն չունի, այլ կա բռնապետ, ֆեոդալական տարածք»,-նշեց նա։