Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար 100-ից ավելի քաղաքացի է այսօր ԱԱԾ-ի դիմացից բերման ենթարկվել ոստիկանություն՝ ասել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Այսօր առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացնում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանը: Այնուհետև Ծառուկյանը տան դիմաց հավաքվածներին հայտարարեց, թե իր նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է կատարվում, և որ «ամեն ինչ սարքած է»` հավելելով, որ ինքը գնում է հարցաքննության: ԱԱԾ դիմած հավաքվել են ԲՀԿ-ական պատգամավորները և Ծառուկյանի աջակիցները: