Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Նիդերլանդները համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծում:
Եթե կլինիկական փորձարկումներն անցնեն բարեհաջող, խոսքը այդ դեղամիջոցի 400 միլիոն չափաբաժին ձեռքբերելու մասին է: Համաձայնագրի կողմ է Astrazeneca դեղագործական ընկերությունը, որը համագործակցում է Օքսֆորդի համալսարանի հետ, որն աշխատում է AZD1222 պատվաստանյութի վրա և շարունակում արդյունավետության հարցով հետազոտությունները:
Astrazeneca-ի հետ համաձայնագիր են կնքել նաև Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը: Ֆեյսբուքում Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան գրել է, որ «COVID-19 համաճարակի միակ լուծումը պատվաստանյութն է»։ Սպերանցայի խոսքով` պատվաստանյութի կլինիկական փորձարկումների փուլը պետք է ավարտվի աշնանը, և եթե հաջող ավարտեն, պատվաստանյութը հասանելի կդառնա մինչև տարեվերջ: