Ռուսաստանն ու Թուրքիան հետաձգել են բարձր մակարդակով բանակցությունները Լիբիայի և Սիրիայի հարցով, որտեղ երկու կողմերը աջակցում են զինված հակամարտության հակառակորդ կողմերի՝ հայտնում են երկու երկրների ԱԳՆ-ները ՝ առանց պատճառները նշելու: Բանակցությունները, որին ռուսական կողմից պետք է մասնակցեին ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն, պետք է տեղի ունենային Ստամբուլում: Այս շաբաթ ՄԱԿ-ը հայտարարել է, որ Լիբիայում հակամարտող կողմերը ի վերջո համաձայնել են խաղաղ բանակցություններ սկսել: