Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արթուր Դանիելյան. Լռությամբ են դիմավորում ՀՀ-ում քաղաքական հետապնդումների փաստը

Արթուր Դանիելյան. Լռությամբ են դիմավորում ՀՀ-ում քաղաքական հետապնդումների փաստը
14.06.2020 | 21:29

«Ադեկվադ» միաբանության անդամներն ԱՄՆ դեսպանատան դիմաց են․


«Եկել ենք լռենք, ինչպես իրենք են լռում», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը։ Նա նկատեց, որ դեսպանատները տարիներ շարունակ դեմոկրատիայի, մարդու իրավունքների, խոսքի ազատության միֆեր են ստեղծում՝ ընդգծելով․«Մենք էլ ենք կարծում, որ օտարերկրյա դեսպանատները չպիտի խառնվեն ՀՀ գործերին։ Լռությամբ են դիմավորում ՀՀ-ում քաղաքական հետապնդումների փաստը», - ասաց նա։


Դանիելյանը նշեց, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու համար, հավանաբար, ԱԺ արտահերթ նիստ կգումարվի։
«Այսօր տեսանք, որ այն մարդն, ում օլիգախից շատ արագ սարքեցին խոշոր սեփականատեր նորից դարձավ օլիգարխ, երկու տարվա ընթացքում պուպուշ քաղաքական գործիչ էր, էսօր դարձավ հանցագործ ու իշխանությունը երևան եկած նոր փաստերի վրա որոշեց ձերբակալել Գագիկ Ծառուկյանին», - ասաց նա:

Դիտվել է՝ 1028

Մեկնաբանություններ