Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Միհրան Հակոբյան. Մենք այսօր եկել ենք ԵՄ դեսպանին «շնորհակալություն» հայտնելու լռության համար

Միհրան Հակոբյան. Մենք այսօր եկել ենք ԵՄ դեսպանին «շնորհակալություն» հայտնելու լռության համար
14.06.2020 | 21:31

ԵՄ պատվիրակության անդամները պետք է քաջ գիտակցեն, որ հիմա, երբ իրենք լռում են տարուց ավելի տևած խայտառակությունների, քաղաքական հետապնդումների առնչությամբ, հետո էլ պետք է շարունակեն լռել, Երևանում ԵՄ գրասենյակի առջև ակցիայի ժամանակ ասաց նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը:

«Հետո իրենց խոսքը Հայաստանում որևէ արժեք չի ունենալու, մարդիկ հիշելու են, որ նրանք աչք են փակել խայտառակությունների վրա, լռել են: Իրենք հետո իրավունք չեն ունենալու խոսել, մենք այսօր եկել ենք «շնորհակալություն» հայտնելու այդ լռության համար», - ասաց Միհրան Հակոբյանը:

Դիտվել է՝ 801

Մեկնաբանություններ