Ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված քաղաքացիները լավ վիճակում են, ֆեյսբուքյան եթերով տեղեկացրեց ԼՀԿ քարտուղար Գևորգ Գորգիսյանը։ «Քաղաքացիների մեծ մասին բաց են թողել։ Ոստիկանական տեղամասերում նորմալ են վերաբերվել քաղաքացիներին», - ասաց նա։
Խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ ավելացրեց, որ այսօր տեղի ունեցող իրադարձությունների համար հիմք են հանդիսացել ԲՀԿ հնչեցրած քննադատությունները։ ՙԼՀԿ այսօր հատուկ նիստ է գումարելու՝ քննարկելու երկրում տեղի ունեցող իրավիճակը։ Դրան պիտի տրվեն քաղաքական և իրավական գնահատականներ», - ասաց Սամսոնյանն՝ ընդգծելով, որ այսօր իշխանությունը մեջտեղ է բերում օրակարգեր, որոնք կապ չունեն համավարակի հետ: