Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՀՅԴ հայտարարությունը՝ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության կապակցությամբ

ՀՅԴ հայտարարությունը՝ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության կապակցությամբ
14.06.2020 | 21:32

Ընդդիմության քաղաքական գնահատականին իշխանությունը հերթական անգամ արձագանքում է ռեպրեսիվ մեթոդներով: Հատկապես հիմա, երբ, երկիրը կանգնած է ներքին ու արտաքին լրջագույն սպառնալիքների առաջ, որոնք արդյունք են նաև իշխանությունների ապաշնորհ կառավարման, առավել ցայտուն է դառնում մեկ անձի բռնատիրություն հաստատելու անթաքույց ձգտումը:

Եվս մեկ անգամ, պահանջում ենք իշխանություններից վերադառնալ քաղաքական պայքարի դաշտ: Հակառակ դեպքում, այս ճանապարհն անխուսափելիորեն տանելու է երկրում ապակայունացման խորացմանը և անդառնալի կորուստների, որի ողջ պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը»:

Դիտվել է՝ 894

Մեկնաբանություններ