Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Շաքե Իսայան. Մենք չենք բացառում, որ հենց վաղը առավոտյան արտահերթ նիստով կարող է ԱԺ բերվել Գագիկ Ծառուկյանի անձեռմխելիության հարցը

Շաքե Իսայան. Մենք չենք բացառում, որ հենց վաղը առավոտյան արտահերթ նիստով կարող է ԱԺ բերվել Գագիկ Ծառուկյանի անձեռմխելիության հարցը
14.06.2020 | 21:34

Մենք չենք բացառում, որ հենց վաղը առավոտյան արտահերթ նիստով կարող է ԱԺ բերվել Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիության հարցը և դիտարկվել: Այս գործողությունների հետևում ընկած է այդ հարցը՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը՝ խոսելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող գործողությունների, հարցաքննման և խուզարկման մասին:

«Մեր հայտնի նիստի հայտարարությունից հետո մեր բոլոր ընտրատեղամասերում և հատկապես Գեղարքունիքի մարզում բոլորի տները մտել են, լուսադեմին և խուզարկել, թիվը հստակ չեմ հիշում, թե քանի հոգու են բերման ենթարկել, առգրավվել են անգամ երեխաների հեռախոսները: Չգիտեմ՝ ինչ հիմք են ունեցել, միայն դատարանի թուղթ են ներկայացրել: Սա քաղաքական հետապնդում է»,- ասաց նա և ավելացրեց, որ այստեղ կազմակերպված հավաք տեղի չի ունենում, պարզապես, երբ մամուլում հայտնվել են տեղեկություններ, որ Ծառուկյանին հարցաքննության են կանչել, ժողովուրդը ինքնաբուխ հավաքվել է: Ըստ նրա՝ այս ամենը պատասխանն է իշխանության նախաձեռնած գործողություններին, առ այն, որ Ծառուկյանը իշխանության ձախողումների մասին չբարձրաձայնի:

Դիտվել է՝ 1214

Մեկնաբանություններ