Սանկտ Պետերբուրգի Պուլկովոյի օդանավակայանի թռիչքուղում բախվել են երկու ինքնաթիռ: Միջադեպի հետևանքով զոհեր չեն եղել: Համաձայն Mash Telegram հեռուստաալիքի՝ ինքնաթիռներից մեկի պոչի ստաբիլիզատորը պոկվել էր:
Տուժել են «Ուրալյան ավիաուղիներ» և S7 ավիաընկերությունների ինքնաթիռները, որ թռիչքներ էին կատարելու Սանկտ Պետերբուրգ – Իրկուտսկ և Սանկտ Պետերբուրգ – Կալինինգրադ ուղղություններով: Մեկը թևով բախվել էր մյուսին։
Վառելիքի արտահոսք չկա: Ուղևորները տարհանվել են: