Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

«Իմ քայլը»-ի անդամները Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում չեն համարում

«Իմ քայլը»-ի անդամները Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում չեն համարում
14.06.2020 | 21:43

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ԱԱԾ գործողությունները քաղաքական հետապնդում չեն համարում: Պատգամավոր Արմեն Փամբուխչյանը նշեց, որ իրականացվողը զուտ իրավական գործընթաց է: «Մենք երբևէ չենք շարժվել քաղաքական բռնաճնշումներով: Կա քրեական գործ, դրա շրջանակներում կատարվել են գործողություններ: Սա իրավական ընթացակարգ է»,- ասաց Փամբուխչյանը:


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի խոսքով՝ Հայաստանում վաղուց արդեն անցել են այն ժամանակները, երբ որևէ մեկի նկատմամբ կարող է քաղաքական ճնշում կամ հետապնդում իրականացվել քաղաքական հայացքների համար: «Վստահ եմ, որ այն ամենը, ինչ արվում է, իրավական գործընթաց է: Թող որևէ մեկը քրեական գործընթացը չխառնի քաղաքական գործընթացներին»,- նշեց Պողոսյանը:


Պատգամավոր Նազելի Բաղդասարյանը նշեց, որ անտրամաբանական է քաղաքական հետապնդում իրականացնել նախկինում գործած հանցանքների հիման վրա: Անդրադառնալով ԱԱԾ շենքի դիմաց ոստիկանության իրականացրած գործողությունների իրավաչափությանը, պատգամավորն ասաց, որ ցանկացած պարագայում ոստիկանությունը պետք է գործի համաչափ: «Լսել եմ, որ կին պատգամավորների հետ կապված խնդիրներ են եղել: Առաջիկա ժամերի ընթացքում մեր գործընկերներով կքննարկենք իրավիճակը, եթե տեսնենք, որ իրավապահների գործողությունները անհամաչափ են եղել, «Իմ քայլը» հանդես կգա քաղաքական հայտարարությամբ»,- ասաց Բաղդասարյանը:

Դիտվել է՝ 1065

Մեկնաբանություններ