Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

«Դիմակ կրելու արվեստը» նոր առցանց կրթական ծրագրի մեկնարկը

«Դիմակ կրելու արվեստը» նոր առցանց կրթական ծրագրի մեկնարկը
15.06.2020 | 11:38

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Դիմակ կրելու արվեստը» նոր առցանց կրթական ծրագրի մեկնարկը:

ԳԱԿ-ն այս անսովոր պայմաններում շարունակում է հանդես գալ յուրահատուկ կրթական նախագծերով: Մայիսի 1-ից Կենտրոնը առցանց հարթակում վերսկսեց իր կրթական ծրագրերը՝ հիմնված մշտական ցուցադրությունների վրա: Այժմ ԳԱԿ-ը ներկայացնում է «Դիմակ կրելու արվեստը» նոր կրթական ծրագիրը՝ նախատեսված յոթ տարեկանից բարձր երեխաներ ունեցող ընտանիքների համար։

Ծրագիրը կիրականացվի Zoom հարթակում։ Մասնակիցները կծանոթանան դիմակի պատմությանը, տարբեր մշակույթներում դրա կիրառման ձևերին ու նշանակությանը։ Կներկայացվեն տարբեր ժամանակների ծիսական, թատերական, կառնավալային ու այլ տեսակների դիմակներ, ինչպես նաև հայտնի արվեստագետների ստեղծագործություններ, որտեղ դիմակը կարևոր նշանակություն ունի: Ծրագրի վերջին՝ ստեղծագործական մասում մասնակից ընտանիքները տանը եղած նյութերով կստեղծեն իրենց պաշտպանիչ դիմակները:

«Կրթությունն ի սկզբանէ եղել է ԳԱԿ-ի առաջնային գործառույթներից մեկը, և նույնիսկ այս համավարակի ընթացքում Կենտրոնը շարունակում է արժևորել գիտելիքի կարևորությունը։ «Դիմակ կրելու արվեստը» կրթական ծրագրի նպատակն է արվեստի շուրջ զրույցների շնորհիվ պահպանել հասարակության կապը Թանգարանի հետ: Բացի այդ, ծրագրի արդյունքում ընտանեկան միասնական ստեղծագործական մթնոլորտում մասնակիցները տան պայմաններում կստեղծեն պաշտպանիչ դիմակներ, ինչն այս օրերին շատ կենսական և օգտակար հմտություն է»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Դիտվել է՝ 576

Մեկնաբանություններ