Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գագիկ Ծառուկյանը գործընթացները համարում է քաղաքական

Գագիկ Ծառուկյանը գործընթացները համարում է քաղաքական
15.06.2020 | 15:13

Երեկ ԲՀԿ Նախագահ Գագիկ Ծառուկյանը 8 ժամ տևած հարցաքննությունից հետո դուրս գալով ԱԱԾ-ից՝ չմանրամասնեց, թե ինչ քրեական գործի շրջանակներում է հարցաքննությունը եղել, միայն կրկնեց, որ բոլոր գործողությունները քաղաքական հետապնդում են իր նկատմամբ:

«Այսօրվա բոլոր կատարած գործողությունները, որը տեղի են ունեցել իմ ելույթից հետո, ես բոլորը դա ընդունում եմ քաղաքական: Ես ինչ որ ասել եմ, մնացած բոլոր հարցերին կպատասխանեմ: Կան թղթեր, սարքած թղթեր, ամեն ինչը եթե եղել է իմ հայտարարությունից հետո, դա միայն քաղաքական եմ ես համարում: Ուրեմս քննությունը կատարվում ա, որը լիարժեք բոլորդ էլ տեղյակ կլինեք, ասենք թե կարաք դիմեք համապատասխան օրգաններին, որը ասեմ, բայց ես ասում եմ` դա ընդունում եմ քաղաքական, որովհետև պապուս թվի, որ թվի գործերը նայելով, ինչ-որ ասելով` ես ասում եմ` այսօր ես սեփականատեր եմ, ոչ մի կառավարման հետ գործ չունեմ, և բոլորը ես ընդունում եմ իմ ելույթից հետո: Ելույթից առաջ լիներ, կարար 50-50, բայց ասում եմ` իմ ելույթից հետո է եղել, դա ընդունում եմ քաղաքական»,- հայտարարեց ԲՀԿ ղեկավարը:

Դիտվել է՝ 424

Մեկնաբանություններ