Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 397-ով՝ հասնելով17064-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 16 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 62-ով և հասել 6276-ի, իրականացվել է 1276 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 83 600-ի:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 78 (տղամարդ), 61 (կին), 82 (տղամարդ), 56 (կին), 73 (տղամարդ), 60 (կին), 83 (տղամարդ), 73 (կին), 57 (տղամարդ), 42 (կին), 56 (կին), 71 (տղամարդ), 72 (տղամարդ), 88 (կին), 83 (տղամարդ) և 41 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:
Մահացածների ընդհանուր թիվը հասավ 285-ի, կորոնավիրուսով վարակված ևս 94 անձ մահացել է այլ պատճառներով: Բուժվում է 10409 մարդ: