Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 8 միլիոնի

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 8 միլիոնի
15.06.2020 | 15:15

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 8 միլիոնի, որից 2 միլիոնը` ԱՄՆ-ում: ԱՄՆ մի շարք նահանգներում վարակի նոր աճ է գրանցվել՝ Արկանզասի, Հյուսիսային Կարոլինայի, Տեքսասի և Յուտայի հիվանդանոցներ շաբաթ օրը ռեկորդային թվով հիվանդներ են ընդունվել:


Հիվանդների և մահացածների թվով երկրորը Բրազիլիան է` վատացող իրավիճակի ֆոնին, բախումներ են ընթանում նախագահ Ժաիր Բոլսոնարուի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև: Ճգնաժամի լուծման համար չի բացառվում բանակի ներգրավումը:
Չինաստանում մեկ օրում Covid-19-ի 57 նոր դեպք է հայտնաբերվել: Սա երկրում ամենաբարձր ցուցանիշն է վերջին երկու ամսում: Պեկինի հարավային շրջանում, որի հետ կապված է նոր դեպքերի մեծ մասը, «պատերազմական ռեժիմ» է հայտարարվել:


«Ռոսիա» հեռուստաալիքին հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
հայտարարել է, որ երկիրը «վստահորեն» և «նվազագույն կորուստներով» դուրս է գալիս կորոնավիրուսի համաճարակից: Նոր դեպքերի թիվը, սակայն, չի նվազում՝ ամեն օր 8-9 000 նոր դեպք է գրանցվում, իրավիճակը բարդ է հատկապես մարզերում: Վարակվածների թվով Ռուսաստանը աշխարհում երրորդն է:


ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալներով՝ կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում 7 913 000 է, մահացել է 433 000 մարդ, բուժվել 3 միլիոն 778 000-ը:

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ